Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա ծերաբուժություն խնդիրների շուրջ քննարկում

21:08   19 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 21-ին ժամը 16:00-ին Փարիզ հյուրանոցում «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում, որին կմասնակցեն երիտասարդ բժիշկներ եւ Առողջապահության նախարարության առաջատար մասնագետներ:

Քննարկման թեման է. «Զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի գերիատրիան (ծերաբուժությունը)  Հայաստանում, ի՞նչ առանձնահատկություններ պետք է հաշվի առնել տարեցների բուժման դեպքում»:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093.174146 հեռախոսահամարով։



© NEWS.am Medicine