Բարձր խոլեստերինով բարեկազմ մարդիկ եւս ռիսկային խմբում են. գիտնականներ

10:48   22 դեկտեմբերի, 2017

Եթե մարդը չի ծխում եւ չունի ավելորդ քաշ, միեւնույն է՝ նա շարունակում է մնալ սրտի կաթվածի, ինսուլտի եւ այլ սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբում, եթե նրա արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է: Այս մասին տեղեկացնում է Սրտանոթային հետազոտությունների ազգային կենտրոնի (Իսպանիա) գիտնականները:

Ըստ գիտնականների՝ միջին տարիքի մարդկանց կեսը, ովքեր չունեն դասական սրտանոթային ռիսկի գործոններ (ծխելը եւ ավելորդ քաշը), միևնույն է՝ կարող են բախվել սրտի կաթվածի կամ ինսուլտի հետ` զարկերակների մեջ խոլեստերինի նստվածքաշերտերի կուտակման հետեւանքով: Հավանաբար խնդիրը նրանում է, որ անգամ ավելորդ քաշ չունեցող մարդիկ հաճախ չեն վերահսկում ճարպերի եւ տրանս-ճարպերի օգտագործումը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են 40-ից 54 տարեկան 1800 մարդու բժշկական տվյալները, որոնք ծխող չեն և ճարպակալություն չունեն: Պարզվել է, որ նրանց 50%-ը ունեցել է աթերոսկլերոզային նստվածքաշերտեր, որոնք գոյանում են արյունատար անոթների և զարկերակների մեջ: Նստվածքաշերտերի կուտակումը նեղացնում է արյունատար անոթները: Սա է սրտի կաթվածների մեծամասնության հիմնական պատճառը, նշում են գիտնականները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցանկացած տեսակի ֆիզիկական կառուցվածք ունեցող մարդ կարող է բարձր խոլեստերինի մակարդակ ունենալ եւ դրա հետ կապված՝ աթերոսկլերոզի առաջացման զգալի վտանգ: Այս կապակցությամբ փորձագետները կոչ են անում զգուշությամբ ընտրել սննդամթերքը եւ թույլ չտալ սննդակարգում վնասակար ճարպերի առատություն:



© NEWS.am Medicine