Դեկտեմբերի 23-ին կկայանա «Դիմածնոտային եւ բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» տարեկան նիստը

09:23   22 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30 Diamond House Hotel (Արամի 86 փ) կկայանա «Դիմածնոտային եւ բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» տարեկան վերջին նիստը, որի ընթացքում տեղի կունենա www.aamfos.am կայքի վերաբացումը։

Կներկայացվեն նեղ մասնագիտական զեկույցներ, տեղի կունենա հետագա պլանների քննարկում։  Նիստի ընթացքում համագործակցության հուշագիր կստորագրվի «Առողջապահության Զարգացման եւ Հետազոտման Կենտրոն» ՀԿ-ի եւ «Դիմածնոտային եւ Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ի միջեւ:

«Դիմածնոտային եւ բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» հիմանդրվել է 2011 թվականին դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Գրիգոր Էմիլի Խաչատրյանի նախաձեռնությամբ: Այժմ ասոցիացիայի գործող նախագահն է դիմածնոտային վիրաբույժ, պրոֆեսոր Աննա Յուրիի Պողոսյանը:

 

 



© NEWS.am Medicine