Մկանային զանգվածի աճի համար դեղնուցով ձուն շատ ավելի օգտակար է. ուսումնասիրություն

23:32   23 դեկտեմբերի, 2017

Ամբողջական ձվի օգտագործման ազդեցությունը մկանային զանգվածի աճի տեմպի վրա 40%-ով ավել է, քան միայն ձվի սպիտակուցի օգտագործման դեպքում: Այս փաստը ապացուցել են Իլինոյսի Ուրբանե-Շամպայնե քաղաքի համալսարանի գիտնականները, որոնք այս թեմայի վերաբերյալ մասնագիտացված ուսումնասիրություն են անցկացրել:

Ուսումնասիրության ընթացքում 10 երիտասարդ ուժային ինտենսիվ պարապմունքներից հետո կերել է կա՛մ ամբողջական ձու, կա՛մ միայն ձվի սպիտակուցային մասը՝ 18 գրամ պրոտեինի հաշվարկով (մեկ ամբողջական ձուն 6,5 գրամ պրոտեին է պարունակում): Գիտնականները հետեւել են նաեւ արյան մեջ նշված իզոտոպներով լեյցինի եւ ֆենիլալանինի ամինաթթուների առաջացմանը:

Ինչպես միայն սպիտակուցի, այնպես էլ ամբողջական ձվի օգտագործման դեպքում նոր մկանների գոյացման համար ամինաթթուների նույն քանակություն է մտել օրգանիզմ: Սակայն երբ գիտնականները չափել են մկանային սպիտակուցի սինթեզի մակարդակը, զգալի տարբերություն են նկատել:

«Մենք պարզել ենք, որ պարապմունքից անմիջապես հետո ամբողջական ձվի օգտագործումը հանգեցնում է մկանների սպիտակուցի սինթեզի ավելի բարձր ցուցանիշի, քան՝ բացառապես սպիտակուցի օգտագործման դեպքում», - նշել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Նիկոլաս Բերդը:

Այսպիսով, դեղնուցի բացառումը կարող է իմաստ ունենա ավելորդ ճարպերը ոչնչացնելու նպատակով դիետայի դեպքում:



© NEWS.am Medicine