Ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են ծերունական հիվանդությունների զարգացումը

11:46   25 դեկտեմբերի, 2017

Ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են ծերունական նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության, պարզել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները:

Փորձերը ցույց են տվել, որ վազքուղում մարզումները խոչընդոտում են նյարդային հյուսվածքներում ալֆա սինուկլեին սպիտակուցի կուտակմանը: Այս միացությունների թանձրուկը նպաստում է նեյրոնների մահացմանը, ինչը կապված է Պարկինսոնի հիվանդության զարգացման հետ, որի դեպքում վնասվում է շարժողական համակարգը:

Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ վազքանիվին հասանելիություն  ստացած կենդանիների մոտ ուժեղացել է DJ-1 սպիտակուցի սինթեզը: Այս միացությունը կոդավորող գենում մուտացիաները Պարկինսոնի հիվանդության վաղ ձեւ են առաջացնում: DJ-1-ը խոչընդոտում է ալֆա սինուկլեինի կուտակմանը, հայտնում է MedicalXpress-ը:

Պարկինսոնի հիվանդությունը բնութագրվում է ուղեղի բջիջների մահացմամբ, որոնք նեյրոմեդիատոր դոֆամին են արտադրում, որի դեֆիցիտի դեպքում շարժումները կառավարելու դժվարություններ են առաջանում:



© NEWS.am Medicine