«Փախչել» սովորությունից. գիտնականները ծխելը թողնելու միջոց են առաջարկել

10:29   26 դեկտեմբերի, 2017

Պարբերական վազքը եւ ֆիզիկական վարժությունները օգնում են հեշտ հաղթահարել ծխելուց հրաժարվելու համախտանիշը: Այս մասին նշված է British Journal of Pharmacology-ում հրապարակված հոդվածում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նշում են հեղինակները, հանգեցնում է α7 նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորների ակտիվացմանը: Ուղեղի հիպոկամպում գտնվող այս նյարդային վերջույթները զգայուն են նիկոտինի նկատմամբ:

Չնայած գիտնականները ֆիզիկական վարժությունների օգտակարությունը հետազոտել են մկների վրա կատարած փորձերի ժամանակ, համոզված են, որ ստացած արդյունքներն արդարացի են նաեւ մարդկանց համար: Այսպիսով, ծխելուց հրաժարվել ցանկացող մարդկանց նրանք խորհուրդ են տալիս սկսել կանոնավոր սպորտով զբաղվել:

«Հետազոտությունները հաստատում են վարժությունների պաշտպանական էֆեկտը, որը նախորդում է ծխելուց հրաժարվելուն եւ խոչընդոտում ֆիզիկական կախվածությանը, ինչը կարող է նպաստել ծխելը թողնելուն՝ նվազեցնելով հրաժարվելու ախտանիշների ծանրությունը»,- նշել է հետազոտության համահեղինակ St. George's University of London-ից Ալեքսիս Բեյլին:



© NEWS.am Medicine