Գիտնականներն առանց բիոպսիայի ուռուցքի ախտորոշման մեթոդ են առաջարկել

18:26   5 հունվարի, 2018

Թեխասի համալսարանի գիտնականները մագնիառեզոնանսային վիզուալիզացիայի նոր մեթոդ են մշակել, որը կօգնի պատկերով, առանց բիոպսիայի որոշել ուռուցքի բաղադրությունն ու ագրեսիվությունը, փոխանցում է The Journal of Urology-ն:

Հետազոտող Իվան Պեդրոսան պարզել է, որ նոր տեխնոլոգիայի միջոցով կարելի է «երիկամների զանգվածի տարբեր տեսակի պատկերներ ստանալ, եւ դրանցից յուրաքանչյուրը հյուսվածքի մասին ինչ-որ նոր բան կասի»:

Մշակումն արդեն ստացել է բազմապարամետրային ՄՌՏ (բպՄՌՏ): Այն ախտորոշում է ուռուցքում նույնիսկ մանրադիտակային ճարպի առկայությունը եւ ցույց է տալիս T2 կախույթային սքանավորման ազդանշանի ինտենսիվությունը: Միեւնույն ժամանակ հեղինակները զգուշացրել են, որ այս տեխնոլոգիան դասական բիոպսիային ամբողջությամբ չի փոխարինում:

Նորության էությունն այն է, որ սա  հետազոտության լրացուցիչ մեթոդ է: Հիվանդը հնարավորություն է ստանում նվազեցնել հյուսվածքների հատման գործողությունների թիվը կամ բժիշկները կհաստատեն նրան անխուսափելի բիոպսիա կատարելու անհրաժեշտությունը:

Երիկամների չարորակ ուռուցքների ախտորոշման ճշգրտությունը բպՄՌՏ մեթոդով կազմում է 80 տոկոս, պարզաբանել են գիտնականները:



© NEWS.am Medicine