Մաշկաբանները երիտասարդացման պարզ եւ էժան միջոց են գտել

22:32   5 հունվարի, 2018

Դեմքը կարելի է երիտասարդացնել առանց թանկարժեք կոսմետիկայի եւ պլաստիկ վիրաբույժների օգնության. բավական է ընդամենը օրվա ընթացքում կես ժամ զբաղվել միմիկայի մարզմամբ, պարզել են Իլինոյսի Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականներ: Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում:

Նախ, մասնագետները 40-ից 65 տարեկան 16 կնոջ համար դեմքի մարզման 20-շաբաթյա ծրագիր են կազմել: Հրահանգչի հետ միասին նրանք 32 վարժություններից կազմված դեմքի մարզումներ են կատարել: Հաջորդ 20 շաբաթվա ընթացքում ուսումնասիրության մասնակիցները դեմքի վարժությունները կատարել են տանը՝ օրական կես ժամ:

Ուսումնասիրության արդյունքները ցուցադրվել են լուսանկարներում՝ փորձարկումից առաջ  եւ հետո:

«Եթե արդյունքները հաստատվեն, մենք կստանանք երիտասարդացման էժան եւ անվտանգ միջոց: <...> Ներմաշկային մկանները, դառնալով ավելի խոշոր, մաշկը դարձնում են առավել ճկուն եւ դեմքին ավելի ծավալուն ձեւ են հաղորդում», - նշել է հետազոտության հեղինակ Մուրադ Ալամը:



© NEWS.am Medicine