Թոշակառու կինը հինգ ժամ սպասել է  բժշկի մոտ մտնելու իր հերթին եւ մահացել է

15:47   6 հունվարի, 2018

Սանկտ Պետերբուրգի 15-րդ հիվանդանոցում տարեց կինը մահացել է հինգ ժամ բժիշկների օգնությանը սպասելուց հետո, հաղորդում է 78.ru-ն:

Մահացածի թոռը լրագրողներին պատմել է, որ տատիկը ցերեկը ժամը  մոտ երկուսին  սկսել է գանգատվել  վատ ինքնազգացողությունից: Նա հասկացել է, որ տատիկի մոտ նախակաթվածային վիճակ է եւ շտապ օգնություն է կանչել:

«Մոտ երեք ժամ մենք նստել ենք սպասասրահում, որից հետո նրան ուղարկել են նյարդաբանական բաժանմունք եւ ոչ թե ռեանիմացիայի: Տատիկին երկու անգամ բուժքույրեր են  մոտեցել արյան ճնշումը չափելու եւ  վալիդոլի հաբեր տալու համար: Իմ հարցին՝  «ու՞ր է բժիշկը»,  նրանք պատասխանել են, որ հիմա չի կարող մոտենալ »,-պատմել է տղամարդը:

Միեւնույն ժամանակ,  արդեն հիվանդանոցում, նրա խոսքով, տատիկը կրծքավանդակում ցավ է զգացել: Ժամը 18: 55-ին թոռը ստիպված է եղել լքել նրան, իսկ որոշ ժամանակ անց նրան զանգել  եւ հաղորդել են իր հարազատի մահվան մասին:

Բժշկական հաստատությունում եւ քննչական մարմիններում միջադեպի հարցով մեկնաբանություն դեռ չեն տվել։



© NEWS.am Medicine