Կանայք ծանր ժամանակներում ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունեն. հետազոտություն

22:28   11 հունվարի, 2018

Չնայած տղամարդիկ ֆիզիկապես կանանցից ավելի ուժեղ են, իրականում կանայք ավելի դիմացկուն են եւ կենսունակ. դրա շնորհիվ նրանք ծանր՝ սովի եւ համաճարակների ժամանակներում ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունեն, քան տղամարդիկ:

Ինչպես փոխանցում է The Deccan Chronicle-ը, նոր հետազոտության շրջանակում գիտնականները գնահատել են ծանր ժամանակներում տղամարդկանց եւ կանանց մահացությունը: Նրանք պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրել, եւ սա կապված էր ծանր պայմաններում նրանց կենսունակության մեծ հավանականության հետ: Այսպես՝ Իռլանդիայում Մեծ կարտոֆիլային  սովից հետո տղամարդկանց կյանքի ակնկալվող տեւողությունը նվազել է մինչեւ 18,17 տարի, իսկ կանանց մոտ՝ մինչեւ 22,4 տարի: Մասնագետները նաեւ պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են մինչեւ խոր ծերություն ապրել: Դրանից բացի, նորածին աղջիները սովի եւ համաճարակների տարիներին ավելի հաճախ են ողջ մնացել, քան նորածին տղաները:

Գիտնականների կարծիքով՝ ամբողջ հարցը սեռական հորմոնների մեջ է: Հայտնի է, որ իգական էստրոգեն հորմոնը անոթները պաշտպանում է, իսկ արական տեստոստերոնը ավելցուկային քանակության դեպքում մեծացնում է որոշ մահացու հիվանդությունների վտանգը:

Հետազոտողները նաեւ նշել են, որ դժվար իրավիճակներում կանայք հազվադեպ են հանձնվում: Կյանքի տեւողության տարբերությունը մեծացնում է  նաեւ վտանգների հանդեպ տղամարդկանց հակվածությունը. նրանք ավելի շատ են ծխում, ավելի շատ ալկոհոլ են օգտագործում եւ հաճախ անտեսում են երթեւեկության անվտանգության կանոնները:



© NEWS.am Medicine