Երեւանում մահացել է նյարդաբանական ծանր խանգարումներով երեխա

17:10   11 հունվարի, 2018

Հունվարի 11-ի գիշերը «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 11 տարեկան աղջիկ: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից, 2006 թվականին ծնված աղջիկն ուներ նյարդաբանական ծանր խանգարումներ եւ հոգեկան զարգացման խորը հապաղում: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե արդյոք հենց սա՞ է եղել  երեխայի մահվան պատճառը:

NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ աղջիկը ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ուրիշ հիվանդանոցից եւ այստեղ մոտ 3 օր է անցկացրել: Այդ ամբողջ ժամանակահատվածում նրա վիճակը գնահատվել է որպես ծայրահեղ ծանր:



© NEWS.am Medicine