Ինչպե՞ս է տիեզերքն ազդում մարդու մարմնի վրա (ֆոտո)

10:36   12 հունվարի, 2018

Ինչպես «Թվիթերում» հայտնում է ճապոնացի տիեզերագնաց Նորիշիգե Կանաին միջազգային տեզերակայանում անցկացրած 3 շաբաթում  իր հասակը 3,5 դյույմով աճել է:

Նրա հայտարարությամբ՝ տիեզերքեից վերադառնալուց հետո հասակը 9 սմ-ով աճել է: Կանաիի խոսքով՝ քոլեջն ավարտելուց հետո իր հասակը չէր փոխվել:

Տիեզերագնացը մի փոքր մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ռուսական «Սոյուզ» վերադառնալով իր բազկաթոռում հարմարավետ չի զգացել, հայտնում է Foxnews-ը:

Մեկ օր հետո Կանաին ներողություն է խնդրել կեղծ տեղեկություն տարածելու համար՝ դա պատճառաբանելով հաշվարկման իր սխալով: Իրականում հասակի մեծացումը եղել է ընդամենը 0,9 դյույմով (2,3 սմ). 2,6 դյույմով պակաս, քան ավելի վաղ էր հայտարարել:

Իրականում, Երկրից հեռու, ձգողականության բացակայության պայմաններում, որոշ օրենքներ են գործում, որոնք մարդկային մարմինը փոխում են: Ներկայացնում ենք մարդկային մարմնի պարամետրերի վրա տիեզերքի ազդեցության 5 օրինակ:

Տիեզերագնացները կարո՞ղ են տիեզերքում ավելի բարձրահասակ դառնալ

Տիեզերքում գտնվելիս տիեզերագնացները կարող են 3 տոկոսով բարձրահասակ դառնալ, պնդում են NASA-ի գիտնականները: Պատճառը ողնաշարի վրա ներգործող ավելի պակաս ձգողականությունն է: Եթե տիեզերագնացն ընդմիշտ մնար տիեզերքում, նա մշտապես չէր աճի, նշում են գիտնականները: Հասակի փոփոխությունը ժամանակավոր երեւույթ է: Ինչպես CNN-ին հայտնել է նախկին տիեզերագնաց Մարկ Քելլին, Երկիր վերադառնալուց հետո իր երկվորյակ եղբայրը, որը նույնպես տիեզերագնաց է, 2 օրում վերադարձել է սովորական հասակին:

Ի՞նչ է տեղի ունենում տիեզերագնացների կմախքի հետ

Սովորաբար տիեզերքում երկար գտնվելու ընթացքում տիեզերագնացները կորցնում են մկանային ուժը, նվազում է կմախքի ոսկրային խտությունը: Մերձերկրային ուղեծրով պտտվող Միռ կայանում մի քանի ամիս անցկացրած տիեզերագնացների հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք ամսական կորցնում են ոսկրային զանգվածի միջինը 1-ից մինչեւ 2 տոկոսը:

Տիեզերքն ինչպե՞ս է ազդում տիեզերագնացների տեսողության վրա

Տիեզերքում երկար մնալուց հետո ամերիկացի տիեզերագնացների կեսից ավելիի մոտ ուղեղում ճնշման բարձրացման հետեւանքով փոխվում են աչքերի ձեւը եւ տեսողությունը: Փետրվարին կհրապարակվի այս ոլորտում կատարված ամերիկա-ռուսական համատեղ հետազոտությունը:

Տիեզերագնացների դեմքն ինչո՞ւ է տիեզերքում ուռչում

Տիեզերագնացները տիեզերքում սկզբում իրենց նորմալ են զգում, սակայն սա երկար չի տեւում: Նրանք, ովքեր առաջին թռիչքն են կատարում, ասում են ցրտի զգացման մասին եւ այն բանի զգացողության, որ դեմքը սկսում է ուռչել: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ միկրոգրավիտացիայի պայմաններում նրանց մարմնում հեղուկը վերաբաշխվում է:

Արդյոք տիեզերքում տիեզերագնացների քունը նորմա՞լ է

Պատասխանը կարճ է՝ ոչ: Անքնությունը տիեզերագնացների հիմնական բողոքն է: Հետազոտությունների համաձայն՝ տիեզերագնացները գիշերը միջինը 6 ժամ են քնում: Անքնության պատճառը կենսաբանական ժամացույցի խանգարումն է, եւ նույնիսկ չի փրկում այն փաստը, որ ուղեծրում տիեզերագնացները արեւածագը կամ արեւամուտը դիմավորում են յուրաքանչյուր 45 րոպեն մեկ:



© NEWS.am Medicine