ԱՄՆ-ում հողաթափեր են ստեղծել ոտքերի ցավի դեմ

21:32   12 հունվարի, 2018

ԱՄՆ-ում հողաթափեր են ստեղծել, որոնք օգնում են ազատվել ոտքերի ցավից: Արտասովոր կոշիկը ստեղծել է Լուզիանա նահանգի կլինիկաներից մեկի բժիշկ Մերեդիտ Ուորները, հայտնում է Footwear News-ը:

Կոշիկն 99 դոլար արժե: Պնդում են, որ նման հողաթափերը կարող են լուծել ոտնատակի ֆասցիիտի խնդիրը որն ուղեկցվում է ներբանի շրջանում ցավերով: Դրանք օգնում են ոտնաթաթին, նազեցնում ծնկի, կոճերի եւ մեջքի վրա ծանրաբեռնվածությունը: The Healing Sole-ը նաեւ կօգնի նվազեցնել ոտնատակի ցավող հատվածի վրա ճնշումը:

Ոտնատակի ֆասցիիտը վտանգավոր է նրանով, որ եթե չբուժվի, ապա ոտնաթաթի հատվածում ոսկրային պալար կառաջանա, որը ժողովուրդը ներբանի խթան է անվանում: Իսկ սա արդեն ծանր պաթոլոգիա է, որը մի շարք դեպքերում վիրաբուժական միջամտություն է պահանջում: Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ սեռից անկախ:



© NEWS.am Medicine