Աղջիկը սեփական արցունքների եւ մազերի նկատմամբ ալերգիա ունի

23:49   12 հունվարի, 2018

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հաշմանդամ մարմնամարզիկ 22-ամյա Նատաշա Քոաթսը տառապում է MCAS համախտանիշով, որի հետեւանքով նրա մոտ շուրջն ամեն ինչ ալերգիա է առաջացնում, այդ թվում՝ սեփական արցունքներն ու մազերը:

MCAS համախտանիշը ալերգիկ ռեակցիաների նման ռեակցիաներ է առաջացնում սնունդի եւ ամենօրյա օգտագործման մթերքների շատ տեսակների նկատմամբ: Այն նաեւ ծանրացնում է շնչառությունը եւ միգրեն հարուցում: Այս համախտանիշով տառապող հիվանդները նաեւ հիվանդագին են տանում եղանակի փոփոխությունը:

Չնայած բոլոր խնդիրներին, աղջիկը սպորտով է զբաղվում եւ անդամակցում է հաշմանդամ մարզիկների Բրիտանական էլիտային ակումբին:

Մազերի աճը, որը գլխի այրոց է առաջացնում, աղջկան հոգեվարքային վիճակի է հասցնում, այդ պատճառով նա գլուխը սափրում է: Երբ նա արտասվում է, արցունքները նրա այտերին կարմիր ցան են առաջացնում: Սննդամթերքի միեւնույն մթերքներին նրա օրգանիզմը մշտապես տարբեր կերպ է արձագանքում. նա երբեմն դրանք նորմալ մարսում է, իսկ երբեմն՝ լուրջ խնդիրներ են առաջանում:

MCAS համախտանիշը գենետիկ մուտացիա է: Նատաշա Քոաթսի խոսքով՝ հիվանդությունն իր կյանքն անկանխատեսելի է դարձնում: Բարդություններից խուսափելու համար, նրա մայրն աշխատում է միայն մթերքի որոշակի տեսակներ պատրաստել եւ տունը իդեալական մաքուր է պահում:

«Եղանակի տատանումներից ինձ մոտ կարող են մրսածության ախտանիշներ առաջանալ, եւ ջերմությունս բարձրանա,- ասում է Քոաթսը: - Մարմնամարզությունն ինձ համնար թերապիա է: Ես 8 տարի դրանով եմ զբաղվում սահմանափակ կարողություններով մարզիկների պայմաններով»:

Այսօր Նատաշա Քոաթսը զբաղվում է հանրությանը MCAS համախտանիշի եւ դրա հետեւանքների իրազեկման աշխատանքով:

«Ես փորձում եմ դրական տրամադրվածություն պահել,- ասում է Նատաշան: - Եվ մարդկանց օրինակ ծառայել»:



© NEWS.am Medicine