Երեւանում մահացած աղջիկները բնածին արատ եւ ՄՈՒԿ ունեին

18:52   12 հունվարի, 2018

Հունվարի 11-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած աղջիկը մանակական ուղեղային կաթված ուներ (ՄՈՒԿ): Նույն օրը մահացած 2,7 տարեկան աղջիկը սրտի բնածին արատ ուներ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից։

ԲԿ մասնագետների խոսքով՝ առաջին հիվանդը՝ 2006 թվականին ծնված աղջիկը, ծանր նյարդաբանական խնդիրներ եւ հոգեկան զարգացման խորը հապաղում ուներ, նա արդեն երկար տարիներ բժշկական կենտրոնի հիվանդն էր։ ՄՈՒԿ ծանր ձեւի հետեւանքով նա շնչառական խնդիրներ ուներ, որոնք էլ դարձել են նրա մահվան պատճառը։

Բժիշկները նշել են, որ 2 դեպքում էլ երեխաների մահվան պատճառն են եղել նրանց բնածին հիվանդությունները եւ դրանց բարդությունները, այլ ոչ թե ինֆեկցիան կամ գրիպը։



© NEWS.am Medicine