4 մթերք, որոնք ցանկալի է 2018 թվականին երեխայի սննդակարգից բացառել

12:07   14 հունվարի, 2018

Աշխարհում տարեցտարի մեծանում է ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող երեխաների թիվը, եւ Հայաստանը բացառություն չէ: Արդեն Հայաստանում եւս երեխաների եւ դեռահասների մոտ 2-րդ տիպի դիաբետ են սկսել ախտորոշել. հիվանդություն, որն ուղղակիորեն կապված է ճարպակալման եւ անառողջ կենսակերպի հետ:

Երեխաների շրջանում ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառը ոչ առողջ սնունդն է եւ քիչ շարժունակությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք ցանկալի է այս տարի բացառել երեխայի սննդակարգից:

Գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները կտրականապես արգելված են ավելորդ քաշով երեխաներին, նորմալ քաշով երեխաներին էլ միայն վնաս են պատճառում: Այս ըմպելիքներն ահռելի քանակությամբ շաքար են պարունակում, որը երեխայի առողջության համար վտանգավոր է: Ի տարբերություն սննդամթերքի այլ տեսակների մեծ մասի, գազավորված ըմպելիքներն ընդհանրապես ոչ մի օգտակար բան չեն պարունակում:

Երեխային սովորեցրեք հոսող ջուր խմել կամ առանց շաքարի թեյ:

Տապակած մթերքներ

Աշխատեք առաջիկա տարում երեխաներին քիչ կերակրել տապակած մթերքներով, ինչպիսին են կարտոֆիլի ֆրին կամ պիցցան: Ընդհանրապես խելամիտ կլինի զերծ մնալ այնպիսի կեակուրի օգտագործումից, որը չափից ավելի շատ է կալորիաներ պարունակում:

Տապակած մթերքների փոխարեն, ավելի լավ է ուտել թարմ, եփած, գոլորշու վրա կամ առանց յուղի ջեռոցում պատրաստված կերակուրներ:

Սպիտակ հաց

Սպիտակ հացը մեծ քանակությամբ սովորական ածխաջրեր է պարունակում, այս պատճառով դրա կանոնավոր օգտագործումը կարող է գիրացում առաջացնել: Ընտրեք հատիկավորներից պատրաստված հաց, որն առողջության եւ իրանի համար ավելի օգտակար է:

Սպիտակ բրինձ

Հեռու մնացեք սպիտակ բրինձից՝ այն փոխարինելով շագանակագույնով կամ կարմիրով: Բրինձի հենց այս տարատեսակներն են ամենամեծ թվով առողջ նուտրիենտներ պարունակում եւ վտանգավոր չեն իրանի համար՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների:



© NEWS.am Medicine