Մաթեմատիկոսները միջնադարյան «սեւ մահի» տարածման մեղքն առնետներից հանել են

23:46   17 հունվարի, 2018

Միջնադարյան Եվրոպայում եւ Ռուսաստանում ժանտախտի հիմնական տարածողները մարդու ոջիլներն ու լվերն էին, այլ ոչ թե առնետների մակաբույծները: Այս մասին նշվում է PNAS ամսագրում հրապարակված նորվեգացի մաթեմատիկոսների հոդվածում:

«Ժանտախտն իսկապես փոխել է մարդկության պատմությունը, ուստի շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է այն տարածվել, եւ ինչու է այն այդքան արագ տարածվել», - ասել է Օսլոյի համալսարանի Էկոլոգիական եւ էվոլյուցիոն սինթեզի կենտրոնի ղեկավար Կատարինա Դինը (Katharine Dean):

Սովորաբար համարվել է, որ ժանտախտի հիմնական տարածողները ոչր թե մարդկային պոպուլյացիաներն են, այլ կրծողները՝ ինչպես վայրի բնության մեջ, այնպես էլ առաջին քաղաքների մոտակայքում ապրող:

Օսլոյի համալսարանից Բորիս Շմիդը(Boris Schmid) եւ նրա գործընկերները նշում են, որ նման տեսությունը լավ բացատրում է ժանտախտի պատմության էվոլյուցիան եւ նրա վերջին բռնկումները, սակայն այն համատեղելի չէ այս վարակի ամենախոշոր բռնկման հետ՝ միջնադարյան «սեւ մահի»:

Շատ համաճարակաբաններ այսօր կարծում են, որ ժանտախտը Եվրոպայով շատ դանդաղ է տարածվել եւ այնտեղ երկար ժամանակ է գտնվել նրա համար, որպեսզի նրա տարածողները կարողանային լինել միայն կրծողները. նրա տարածողները պետք է լինեին նաեւ մարդկային մակաբույծները:

Նորվեգացի մաթեմատիկոսները օգտագործելով տարեգիրների գրությունները եւ բանաձեւերի շարքը, որոնք ժանտախտն առաջացնող մանէների՝ Yersinia pestis-ների տարածման երեք տարբեր սցենար են նկարագրում՝ օդակաթիլային ճանապարհով եւ մարդու եւ առնետների մակաբույծների միջոցով, ստուգել են՝ արդյոք դա այդպես է եղել:

Օգտագործելով այս մոդելները՝ գիտնականները հաշվարկել են նոր վարակվածների եւ համաճարակից հետո տարբեր օրերին մահացածների թիվը եւ համեմատել այդ գրաֆիկները իրականում զարգացող համաճարակի հետ:

Ինչպես ցույց են տվել հաշվարկները, 14-18-րդ դարերում տեղի ունեցած ժանտախտի բոլոր խոշոր համաճարակները զարգացել են ավելի շատ «մարդկային», քան «առնետային» սցենարով: Հիվանդության բռնկումները այդքան սուր եւ շարունակական չեն եղել, ինչպես կանխատեսել է ժանտախտը կրծողների մակաբույծների միջոցով տարածող համակարգչային մոդելը:



© NEWS.am Medicine