Ինչպիսի՞ սննդակարգն է «դանդաղ» քաղցկեղի զարգացում հրահրում

12:47   18 հունվարի, 2018

Բեթ Իսրայել բժշկական կենտրոնի մասնագետները կապ են հայտնաբերել «Արեւմտյան» դիետայի հագեցած ճարպերի եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքի տարածման պրոցեսը գործարկող գենետիկ մեխանիզմի միջեւ:

Գիտնականների խոսքով՝ շագանակագեղձի դանդաղընթաց («դանդաղ») քաղցկեղը PTEN եւ PTL գեների պակասի դեպքում մեծ քանակությամբ ճարպ է գեներացնում: Հիվանդության զարգացման մեջ կարեւոր դերակատարում ունի ուռուցքային աճի PTEN գեն-սուպրեսորը. դրա մասնակի կորուստի դեպքում քաղցկեղածին պրոցես է սկսվում, իսկ ԴՆԹ-ի այս հատվածի ամբողջական կորուստը  կապված է մետաստազների առաջացման հետ: Եվս մեկ գենի՝ PTL-ի կառույցների ոչնչացումը նույնպես կտրուկ ակտիվացնում է ուռուցքի աճը:

Փորձի ընթացքում հետազոտողները կրծողների խմբին կերակրել են «արագ սննդի» սննդակարգով: Որոշ ժամանակ անց PTEN եւ PTL վնասված գեներով մկների օրգանիզմում սկսվել է տարածման ակտիվ պրոցես: Նշվում է, որ բուժումը սկսելուց հետո հիվանդության զարգացումը հնարավոր է եղել կանգնեցնել փորձակենդանիներին ճարպակալման դեմ դեղեր տալով:

«Չնայած լայնորեն հայտնի է, որ «Արեւմտյան» դիետան կարող է նպաստել շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, այս կապի առկայության ուղղակի ապացույցներն անբավարար էին»,- ասել է հետազոտության հեղինակներից Մինգ Չենը:

Նա նշել է, որ միայն հիմա է հաջողվել պարզել արագ սնունդի եւ չարորակ ուռուցքների առաջացման միջեւ կախվածությունը:



© NEWS.am Medicine