Ինչպե՞ս ճիշտ փռշտալ

22:14   19 հունվարի, 2018
Փռշտալու ժամանակ քիթը եւ բերանը փակելը շատ վատ գաղափար է: Այս մասին զգուշացնում են Լեսթերի համալսարանական հոսպիտալի մասնագետները:

Շատ մարդիկ փռշտալու ժամանակ քաղաքավարության համար մատներով սեղմում են քիթը, իսկ բերանը՝ փակում ափով: Առաջին հայացքից սա խոչընդոտում է փռշտալու ժամանակ առաջացող խորխի հետ մանրէների եւ վիրուսների տարածմանը: Սակայն մասնագետները պնդում են, որ պետք չէ այդպես անել:

Երբ մարդը փռշտում է, օդը քթի խոռոչներից վայրկյանում 120 մետր արագությամբ դուրս է գալիս եւ ներքին պատերին ավելի քան 100 մմ սնդիկի սյան ճնշում է ստեղծում: Եթե փռշտալու ժամանակ փակեք քիթը, ապա օդի այս ամբողջ հոսքը ճնշումը կբաշխվի քթըմպանի եւ եւստախյան փողի վրա, որը քթըմպանը միացնում է միջին ականջի հետ: Բարձր ճնշումից կարող են լրջորեն տուժել  արյունատար անոթները, ներքին ականջը եւ անգամ թմբկաթաղանթը:

Քթի խոռոչներում բարձր ճնշման ստեղծման  պատճառով կարող են նաեւ այլ հետեւանքներ լինել. օրինակ կարող է գլխացավ սկսվել: Բացի այդ բոլոր մանրէներեը, որնցից օրգանիզմը փորձում է փռշատլու միջոցով ազատվել, զսպելու հետեւանքով չեն հեռանում օրգանիզմից:

BMJ Case Reports ամսագրում գիտնականները հետաքրքիր դեպքի մասին են պատմել: Փռշոտցը զսպելու ժամանակ տղամարդու մոտ կերակրափողի պատի պատռվածք է եղել:

34-ամյա տղամարդը հիվանդանոց էր դիմել կուլ տալու ժամանակ սուր ցավի եւ ուժեղ փռշոտցից հետո, որը նա փորձել էր զսպել:

Նրան ռենտգեն են արել, որի վրա բժիշկները շնչափողի դիմաց՝ պարանոցի փափուկ հյուսվածքներում օդի չափից մեծ կուտակում են նկատել: Համակարգչային տոմոգրաֆիան հասատատել է պարանոցում եւ կրծքավանդակում տարածուն էմֆիզեմայի առկայությունը: Հետազոտության արդյունքներով բժիշկները տղամարդու մոտ կերակրափողի ինքնաբուխ պատռվածք են ախտորոշել: Տղամարդուն հոսպիտալացրել են վարակից եւ բորբոքումից խուսափելու համար եւ հակաբիոտիկների կուրս են անցկացրել, որի ընթացքում նա քթի զոնդով հեղուկ սնունդ է ընդունել:

Մոտ 7 օրից օդի կուտակումն անհետացել է: Այդ ժամանակ նրան փափուկ սննդի դիետա են նշանակել եւ շուտով դուրս գրել՝ խորհուրդ տալով փռշտալու ժամանակ այլեւս չփակել քիթը:

Բժիշկները նշում են, որ կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը, որը նաեւ անվանում են Բուրխավեի ախտանիշ, կարող է լուրջ վտանգ ներկայացնել եւ ագրեսիվ վիրահատական միջամտություն պահանջել: Փռշտացող տղամարդու մոտ սակայն բարդություններ չեն եղել եւ ախտորոշումը բավական վաղ են տվել:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են,  որ փռշտալու ժամանակ չի կարելի փակել քիթը եւ բերանը, քանի որ դա կարող է վնասել քթըմպանի եւ շնչափողի փափուկ հյուսվածքները: Բացի այդ նման դեպքերում միջնորմի էմֆիզեմա կարող է առաջանալ, այսինքն կրծքի միջին խոռոչնեչում օդի կուտակում, թմբկաթաղանթը կարող է ծակվել եւ անգամ գլխուղեղի անեւրիզմ առաջանալ:



© NEWS.am Medicine