Սառեցված բանջարեղենը կարող է թարմից օգտակար լինել. գիտնականներ

10:41   22 հունվարի, 2018

Շատերը համոզված են, որ թարմ միրգ-բանջարեղենը սառեցվածից ավելի օգտակար է, սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում է University of Guelph-ի համալսարանից Ջեսս Հեյնսը:

Նրա խոսքով՝ մրգերը եւ բանջարեղենը հավաքելուց կարճ ժամանակ անց սառեցվելուց հետո իրականում ավելի շատ սննդարար նյութեր են պահպանում, քան երկար ժամանակ պահպանվածներն եւ մեծ տարածություններ անցածները: Արագ սառեցման նոր տեխնոլոգիաների շնորհիվ, մթերքներն այսօր կորցնում վիտամինների միայն փոքր մասը՝ ինչպիսին են ֆելատները եւ տիամինը:

Սիդնեյի համալսարանից ավստրալացի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել 1000 մարդու մասնակցությամբ: Նրանք ամեն օր բանջարեղեն են կերել, սակայն մասնակիցների մի մասը մասնագետների հրահանգով սնունդի մեջ միայն սառեցված մթերքներ է օգտագործել:

Պարզվել է, որ սառեցված բանջարեղենը մարդկանց ավելի լավ է օգնում հետեւել սննդակարգի առողջ ռեժիմի, առաջին հերթին այն պատճառով, որ այն ավելի հեշտ է պատրաստել. դրանք պատրաստի վիճակում են վաճառվում եւ լրացուցիչ մշակում չեն պահանջում: Դրա հետ մեկտեղ օգտակար նյութերի կորուստը նվազագույն է եղել:

Փորձագետները նշել են, որ սառեցման գործընթացը ենթադրում է մթերքի մեջ բոլոր օգտակար միկրոտարրերի պահպանում: Նրանց խոսքով՝ սառեցնելիս որոշ բանջարեղենում նվազում է С վիտամինի մակարդակը, սակայն աննշան: Բանջարեղենի առանձին տեսակներ բացարաձակապես չեն կորցնում իրենց վիտամինային օգտակարությունը, օրինակ՝ գազարը սառեցնելիս С վիտամինը պահպանվում է գրեթե սկզբնական ծավալով:



© NEWS.am Medicine