Գլյուտեն չպարունակող մթերքները կարող են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար

19:02   22 հունվարի, 2018

Հարթֆորդշիրի համալսարանի գիտնականների խոսքով՝ գլյուտեն չպարունակող մթերքների կազմը չի տարբերվում «սովորական» մթերքներից, երբեմն էլ անգլյուտեն մթերքները այս տեսակետից զիջում են։

Փորձագետները շեշտում են, որ եթե մարդու մոտ գլյուտենի անմարսելիություն է ախտորոշվել, ապա իմաստ ունի ուշադրություն դարձնել անգլյուտեն մթերքներին։ Սակայն ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ անգլյուտեն մթերքներն ավելի առողջարար են մարդկանց համար, քան սովորական մթերքները։ 

Ավելին՝ անալիզը ցույց է տվել, որ անգլյուտեն մթերքներում ավելի շատ է շաքարի, աղի ու հագեցած ճարպերի պարունակությունը, քան այդ նույն մթերքների սովորական տարբերակներում, իսկ այդ բոլոր նյութերը, ինչպես գիտեք, բացասաբար են ազդում առողջության վրա։ Բացի դրանից, անգլյուտեն մթերքներում ցածր է բջջանյութի ու սպիտակուցի պարունակությունը, ինչը նույնպես վատ է։ Եվ հետո՝ գլյուտեն չպարունակող մթերքները նաեւ զգալիորեն թանկ են սովորական մթերքներից (գնային տարբերությունը ավելի քան 150 տոկոս է կազմում)

Մասնագետների կարծիքով՝ անգլյուտեն մթերքների մշտական գործածումը կարող է բարձրացնել սովորական մարդկանց սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

 



© NEWS.am Medicine