Քրքումը պաշտպանում է դեմենցիայից. հետազոտություն

14:41   26 հունվարի, 2018

Սնունդի մեջ քրքումի ամենօրյա օգտագործումը նպաստում է առողջ մարդկանց հիշողության լավացմանը եւ օգնում է պայքարել դեմենցիայի ախտանիշների դեմ: Այսպիսի եզրակացության են հանգել Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի գտնականները, հայտնում է EurekAlert-ը:

Փորձին մասնակցել է 50-ից մինչեւ 90 տարեկան 40 հիվանդ: Նախկինում նրանք բողոքել են ցրվածությունից եւ հիշողության վատթարացումից: Փորձարկվողները 18 ամիս օրական 2 անգամ կա՛մ պլացեբո են ստացել, կա՛մ 90 միլիգրամ քրքում (քրքումի արմատից արտադրվող նյութ):

Բոլոր մասնակիցները համալիր զննում են անցել, կրկնակի ախտորոշում է կատարվել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Գիտնականները նկատել են, որ զգալիորեն լավացել է նրանց հիշողությունն ու կենտրոնացվածությունը, ովքեր քրքում են օգտագործել: Այսպես՝ նրանց մոտ ուշադրության թեստի արդյունքները 28 տոկոսով ավելի լավ են եղել, քան մինչեւ սնունդի մեջ հնդկական համեմունքի օգտագործումը: Դրանից բացի, համեմունքը դրական ազդեցություն է ունեցել փորձարկվողների տրամադրության վրա:

Միեւնույն ժամանակ, մասնագետները նաեւ կողմնակի էֆեկտներ են հայտնաբերել: Այսպես՝ քրքում օգտագործած 4 մարդ բողոքել է փորացավից եւ սրտխառնոցից:



© NEWS.am Medicine