Կիսագուլպաներով կինը սեքսի ժամանակ  ավելի  արագ է օրգազմ ապրում

21:53   27 հունվարի, 2018

Daily Mail-ը ներկայացրել է վերջերս կատարված գիտական հետազոտությունների ցանկը, որոնք կանանց կարծիքով ազդում են տղամարդու սեքսուալ գրավչության վրա կամ օրգազմ ապրելու հավանականության վրա:

Ինչպես նշվում է աշխատանքներից մեկում, կնոջ հագին կիսագուլպաները մեծացնում են սեքսի ընթացքում օրգազմի հասնելու հավանականությունը:

Հոլանդացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ առանց կիսագուլպաների կանայք դեպքերի  միայն 50 տոկոսի ժամանակ են  հասնում օրգազմի, իսկ կիսագուլպաներով՝ 80 տոկոսի դեպքում:

Ինչպես նշվում է մեկ այլ գիտական աշխատանքում, կանայք զգում են, որ երկար քթով տղամարդկանց օրգանիզմում շատ տեստոստերոն է պարունակվում: Կանանց համար գրավիչ է նաեւ մաշկի ոսկեգույն երանգը, որը կարող է  առաջանալ, եթե սննդակարգում շատ գազար ավելացվի:

Նոթինգհեմ Թրենթ համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք սեքսուալ են համարում գրությամբ շապիկներ հագած տղամարդկանմց կամ ուղղակի մեծ «Т» տառով. այս դեպքում տղամարդու ուսերն ավելի լայն են երեւում, իսկ գոտկատեղը՝ նեղ:

Եւս մեկ օրինաչափություն. կանանց գրավում են իրենց եղբայրներին նման տղամարդիկ:

Անցյալ տարի Վիեննայի համալսարանի ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ մեծ է հավանականությունը, որ կանայք իրենց նախընտրելի երաժշտության հնչելու դեպքում կարող են երիտասարդ տղամարդու հանդեպ համակրանք զգալ: Տղամարդիկ ավելի քիչ են հակված դրան:

Տղամարդուն համակրելու հավանականությունը կարող են մեծացնել նաեւ հոտերը, որոնք կինը զգում է: Փորձի ժամանակ անսպասելի գրգռող է համարվել վարունգի հոտը:

Բրիտանիայի մասնագետները պնդում են, որ կանայք ավելի սեքսուալ են համարում էգոիստ տղամարդկանց: Մյուս կողմից նրանց գործընկերները ուշադրություն են դարձրել, որ կանայք բավական գրավիչ են համարում այն տղամարդկանց, ովքեր կարող են իրենց մեղավոր ճանաչել:



© NEWS.am Medicine