Հնդկաստանում ՄՌՏ սարքը հիվանդին մահացու ներծծել է

17:27   29 հունվարի, 2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքում 32-ամյա Ռաջեշ Մարուին մահացու ներծծել է ՄՌՏ սարքը: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ տղամարդը բժշկական  կաբինետ է մտել կրծքին փոքրիկ թթվածնի բալոնով: Հզոր մագնիսները անմիջապես Մարուին ներս են քաշել, հայտնում է WPX-ը:

Մինչեւ գործողությունը սկսելը տղամարդու հարազատները բժիշկներին  հարցրել են՝ նրան կարելի՞ է  կաբինետ մտնել մետաղական բալոնով: Բժիշկները համաձայնվել են՝ հավաստիացնելով, որ սարսափելի ոչ մի բան չի կատարվի: Սակայն հայտնի է, որ խստիվ արգելվում է մարմնի վրա կամ գրպանում մետաղական առարկաներով ՄՌՏ կաբինետ մտնել:

Հնդիկը ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է ՄՌՏ սարքից նրան հանելուց 10 րոպե հետո: Մահացածի ազգականները բուժանձնակազմին մեղադրում են անփութության մեջ:

Ոստիկանությունը ողբերգության մեջ մեղադրվող բժիշկների դեմ գործ է հարուցել:



© NEWS.am Medicine