Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է

10:44   30 հունվարի, 2018

Կենդանական ծագմամբ եւ խոլեստերինի բարձր մակարդակով մթերքները կարող են մեծացնել ագրեսիվ չարորակ ոռուցքների զարգացման հավանականությունը՝ դրանց աճի արագությունը մեծացնելով մինչեւ 100 անգամ, պարզել են Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները:

Հետազոտության մեջ օգտագործվել են գենետիկորեն ձեւափոխված մկներ, որոնց մոտ փոփոխվել է Lpcat3 ֆերմենտը կոդավորող գենը: Այս սպիտակուցը վերահսկում է ֆոսֆոլիպիդների սինթեզը, որոնցից կազմված է բջիջների թաղանթը: Սպիտակուցի անջատումը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, որը մասնակցում է դրա ձեւավորմանը: Ամերիկացի մասնագետները պարզել են, որ խոլեստերինի խտության մեծացումը աղիների հյուսվածքներում ցողունային բջիջների աճ եւ կիսում է առաջացնում:

Բջիջները, որոնք սկսում են անվերահսկելիորեն բազմանալ, համարվում են ուռուցքային հիվանդությունների զարգացման հիմնական պատճառը: Գիտնականների կարծիքով՝ խոլեստերինը հաստ աղիի բջիջների հաստացում է առաջացնում, դրանց բացի՝ կապված է նույն հյուսվածքներում ուռուցքների արագ աճի հետ: Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդյոք խոլեստերինն ազդո՞ւմ է քաղցկեղի այլ ձեւերի զարգացման վրա:

Հայտնի է, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձրացնում են ճարպերով, տրանսճարպերով եւ ածխաջրերով հագեցած մթերքները: Տարբեր հիվանդությունների կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս առողջ կենսակերպի հետեւել եւ նվազեցնել կարմիր մսի ու կաթնամթերքի օգտագործումը:

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Cell Stem Cell ամսագրում:



© NEWS.am Medicine