Գիտնականները ցերեկային քունը կապել են Ալցհեյմերի հիվանդության հետ

17:52   30 հունվարի, 2018
Մարդիկ, որոնց մոտ քնկոտություն է նկատվում ցերեկային ժամերին, ավելի  են հակված Ալցհեյմերի հիվանդությանը։ Այսպիսի եզրակացության են եկել Վաշինգթոնի համալսարանի բժիշկները, հաղորդում է MedPage today-ն։

Հետազոտությանը մասնակցել են 189 մարդ, որոնց միջին տարիքը 66 տարեկան է եղել։ Երկու շաբաթվա ընթացքում գիտնականները ֆիթնես թրեքերի օգնությամբ հետեւել են կամավորների կենսաբանական ակտիվությանը։ Բացի այդ,  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով բետա-ամիլոիդի (պեպտիդ, որը առաջացնում է Ալցհեյմերի հիվանդությունը) հայտնաբերման համար նկարվել են նրանց գլխուղեղը։

Հետազոտողները պարզել են, որ ուղեղի աշխատանքի խաթարման հանգեցնող ամիլոիդային վահանիկներով մարդիկ վատ են քնում գիշերը եւ քնկոտություն են զգում ցերեկը։

«Մեր նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ալցհեյմերի հիվանդության նախնական փուլերում մարդիկ կենսաբանական գործընթացների ցիկլերում ավելի մեծ հատվածականություն են ցուցաբերում։ Նրանք ավելի հաճախ ակտիվ են լինում գիշերը եւ պասիվ են լինում կամ քնում են ցերեկը»,-նշել է հետազոտության հեղինակներից դոկտոր Յո Էլ Յուն։

 



© NEWS.am Medicine