Անգլիայում սպիտակեցնող նյութո՞վ են երեխաներին աուտիզմից բուժում

13:01   31 հունվարի, 2018

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտահոգված են սպիտակեցնող նյութով աուտիզմի բուժման նոր թրենդով: Ինչպես հայտնում է Sunday People թաբլոիդը, հայտնի է 6 դեպքի մասին, երբ ոստիկանները հարցումներ են կատարել ընտանիքների շրջանում, որոնցում մինչեւ 2 տարեկան երեխաներին վտանգավոր լուծույթ են խմեցրել:

Բուժման այս մեթոդը Մեծ Բրիտանիայում տարածել է Լոս Անջելեսում մասնաճյուղ ունեցող կրոնական աղանդներից մեկը, որը հիմնադրել է նախկին սայենտոլոգ Ջիմ Համբլը, հայտնում է Newsweek-ը:

Լուծույթը, որն աղանդավորները որպես բուժում են առաջարկում, կազմված է նատրիումի քլորիդից եւ աղաթթվից, որոնցից պատրաստվում է սպիտակեցնող նյութը: Հզոր խառնուրդը կարող է սրտխառնոց, փորլուծ, օրգանիզմի ջրազրկում եւ նույնիսկ մահ առաջացնել:

Վտանգավոր հեղուկի բանաձեւը կարելի է գնել բրիտանական կլայքերում, որի շնորհիվ դեղատոմսը տարածել են facebook-ում: Սոցցանցում նույնիսկ խմբեր են հայտնվել՝ նվիրված բուժման նման եղանակին: Բուժման այս մեթոդն օգտագործած մայրիկները պնդում են, որ երեխաների միջից իսկապես մակաբույծներ են դուրս եկել, որոնք, ինչպես նրանք են կարծում, աուտիզմի պատճառն է:



© NEWS.am Medicine