16:47 6 փետրվարի, 2018NEWS.am Medicine-ի խմբագրությունը համացանցում ոչ մեծ հարցում է անցկացրել Հայաստանի երիտասարդ (16-30 տարեկան) բնակչության շրջանում՝ ծխախոտի հանդեպ հակման եւ առողջ ապրելակերպի թեմայով, որի համաձայն՝ այս տարիքային խմբում մշտական ծխողներ են տղամարդկանց 22 տոկոսը եւ կանանց 9 տոկոսը:
Ուշագրավ է, որ հարցվածների մեծամասնությունը, այդ թվում՝ ծխողները ընդհանուր առմամբ դրական էին արտահայտվում հակածխախոտային օրինագծի մասին, որն այժմ Հայաստանում քննարկվում է: «Երբ գործերով այլ երկրներում եմ լինում, որտեղ օրենքն արդեն գործում է, օրինակ՝ Ռուսաստանում, գործնականում չեմ ծխում, քանի որ չեմ ցանկանում հանուն դրա մի քանի հարկ անցնել: Դրանից բացի, երբ շուրջդ ո՛չ հոտ կա, ո՛չ իրենք ծխողները, ծխելու մասին անգամ չես մտածում…»,- նշեց հարցվածներից մեկը:
Հարցման արդյունքները ներկայացված են ստորեւ՝ աղյուսակներում.


.png)

