Նիկոտինային մաստակ. որքանո՞վ է այն անվտանգ

11:50   30 ապրիլի, 2014

Հաբեր, սպեղանիներ, նույնիսկ հիպնոս կամ մաստակ՝ այս բոլորը ծխելու դեմ պայքարի միջոցներ են: Իսկ գոյություն ունի արդյո՞ք այս տարածված մեթոդներով բուժման հակառակ կողմը:

Fox News հեռուստաալիքի Health News-ի ավագ խմբագիր, բժիշկ Մէննի Ալվարեսը պատասխանում է հեռուստադիտողի հարցին նիկոտինային մաստակի երկարատեւ օգտագործման հետեւանքների մասին:

Ոչ մի կասկած չկա, որ նիկոտինային մաստակը ավելի լավ է, քան ծխախոտ ծխելը, սակայն այնուամենայնիվ այն պարունակում է նիկոտինի փոքր քանակություն, որը եւ օգնում է թուլացնել ծխելը թողնելուց հետո ի հայտ եկող ախտանիշները:

Ըստ ամերիկյան թոքային ասոցիացիայի տվյալների՝ մարդիկ չպետք է օրական 24 հատից ավելի նիկոտինային մաստակ ծամեն, եւ այն չպետք է օգտագործել 3 ամսից ավելի:

Նիկոտինային մաստակի երկարատեւ օգտագործումը կարող է առաջացնել առողջության հետ կապված հետեւյալ խնդիրները.

Մազաթափություն

Մաշկի գրգռվածություն

Բարձր զարկերակային ճնշում

Ոչ պարբերական սրտխփոց

Ինսուլինակայունություն

Ստամոքս-աղիքային խնդիրներ

Ձեզ մոտ նմանատիպ խնդիրների ի հայտ գալու դեպքում խորհրդակցեք ձեր բժշկի հետ, խորհուրդ է տալիս բժիշկ Ալվարեսը:



© NEWS.am Medicine