Հայաստանի կառավարությունը որոշել է պարզեցնել դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրի լիցենզավորման ընթացակարգը

11:50   8 փետրվարի, 2018

Հայաստանի կառավարությունը որոշել է պարզեցնել դեղերի մեծածախ ու մանրածախ առեւտրի եւ արտադրության լիցենզավորման ընթացակարգը: Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի որոշման մեջ համապատասխան լրացումների նախագիծը փետրվարի 8-ի նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով՝ մասնավորապես չեղարկվել է դեղագործական ընկերությունների, դեղատների եւ բուժհաստատությունների անձնակազմերի բժշկական շարունակական կրթության մասին պահանջը: Դրա փոխարեն բավական է ունենալ վերջին 5 տարիներին վերաորակավորման իսկական հավաստագիր:

Նախարարը նաեւ նշեց, որ բուժհաստատությունների համար ավելացել է ընկերության հետ պայմանագիր կնքելու պահանջը, որոնք վտանգավոր թափոնների օգտահանման համապատասխան լիցենզիա ունեն: Պայմանագիրը պետք է ներկայացվի Առողջապահության նախարարություն բուժհաստատության գործունեությունը սկսելուց 5 օր առաջ:



© NEWS.am Medicine