Կինը երեխային ծննդաբերել է ծննդատան միջանցքում (ֆոտո)

14:41   8 փետրվարի, 2018

ԱՄՆ Քանզասից Ջես Հոգանը երեխային ծննդաբերել է ուղղակի հատակին՝ կլինիկայի միջանցքում: Լուսանկարիչ Թեմմի Կարինը հասցրել է այս իրադարձությունը լուսանկարել եւ շատ հետաքրքիր ֆոտոռեպորտաժ  է ստացվել:

Ջեսը մի քանի օր երկունքի ցավեր ուներ, սակայն փոքրիկն այդպես էլ լույս աշխարհ չէր գալիս: Երբ ծնունդը սկսվել է, Ջեսը եւ նրա ամուսինը մեքենայով հիվանդանոցի մոտով էին անցնում: Հիվանդանոցի ճանապարհին տղամարդը զանգահարել է ծանոթ լուսանկարչին, որ գա եւ ուրախալի իրադարձությունը լուսանկարի:

Ճիշտ է, զույգն այդպես էլ չի հասել ծննդաբերական բաժանմունք՝ փոքրիկ Մաքսվելը առավոտյան 3:38-ին ծնվել է հիվանդանոցի հենց միջանցքում: Բարեբախտաբար, լուսանկարիչը ժամանակին է եկել եւ հասցրել ամեն ինչ լուսանկարել:

Հերթապահող բուժքույրերն անմիջապես վազել են կնոջ մոտ, օգնել նրան հատակին պառկեցնել: Նրանք երեխայի պարանոցից հեռացրել են պորտալարը եւ օգնել լույս աշխարհ գալ: Ծնվել է առողջ երեխա, եւ շուտով նրան մայրիկի հետ տուն են ուղարկել, որտեղ նրանց էին սպասում 5 ավագ քույրերը:

 

   

 



© NEWS.am Medicine