Փքաբլիթները պակաս վտանգավո՞ր չեն, քան ֆասթ-ֆուդը

19:15   12 փետրվարի, 2018

Յուղի մեջ տապակած փքաբլիթները առողջության համար նույնքան վնասակար են, որքան ցանկացած ֆասթ-ֆուդ՝ կարտոֆիլ ֆրին կամ համբուրգերը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով, շատերի մոտ անառողջ սնունդը ասոցացվում է միայն այսպես կոչված արեւմտյան ֆասթ-ֆուդի՝ համբուրգերների, ֆրի կարտոֆիլի, հավի նագեթսների, գազավորված ըմպելիքների եւ միլքշեյքերի հետ։ Իրականում, կան բազմաթիվ այլ մթերքներ, որոնք մենք հաճախ ենք օգտագործում եւ դրանց վնասի մասին չենք մտածում։

Մասնագետի խոսքով, փքաբլիթները պարունակում են շաքարի եւ արագ ածխաջրածինների բավական մեծ քանակություն, որոնք այնքան էլ օգտակար չեն առողջության եւ քաշի համար։ Ավելին, եթե փքաբլիթները տապակվում են յուղի մեջ, տապկման ընթացքում դրանց մեջ քաղցկեղածին նյութեր են հայտնվում, որոնք, մեծ քանակությամբ հայտնվելով օրգանիզմում, կարող են լրջորեն վնասել։

Պիպոյանը նշել է, որ եթե յուղը եռացել է 8 ժամվա ընթացքում, հաջորդ օրն այդ յուղն անհրաժեշտ թափել, դրա փոխարեն օգտագործել նորը, որը մինչ այդ երբեւէ չի տաքացվել։ Սակայն բազմաթիվ մարդիկ նույն ձեթը օգտագործում են մի քանի օր շարունակ, իսկ դա կարող է լուրջ վնաս հասցնել մարդկանց առողջությանը։



© NEWS.am Medicine