Ասթմայի դեմ նոր դեղը կարող է օգնել միլիոնավոր հիվանդների

13:04   13 փետրվարի, 2018

Ասթմայի դեմ նոր դեղը կարող է օգնել ավելի քան 300 մլն մարդկանց՝ աշխարհում այսօր հենց այսքան հիվանդ ասթմայով է տառապում:

Ասթմայի բուժման ժամանակակից մեթոդները մեծ թվով կողմնակի էֆեկտներ ունեն: Շատ դեղեր ժամանակի ընթացքում արդյունավետությունը կորցնում են, իսկ դրանցից որոշները մարդու համար ուղղակի տոքսիկ են: Rutgers New Jersey Medical School-ի ամերիկացի գիտնականները շանհայցի գործընկերների հետ համատեղ նոր դեղ են մշակել, որը կարող է թեթեւացնել ասթմայով հիվանդների կյանքը:

Հետազոտողները 4 տարում անալիզի են ենթարկել 6 հազարից ավելի միացություն եւ հայտնաբերել, որ մետալոտիոնեին-2 (МТ-2) սպիտակուցը հաճախ բացակայել է ասթմայով հիվանդ մկների թոքերում: МТ-2 չունեցող կրծողները 2 անգամ ավելի հաճախ են ասթմայով տառապել: Պակասող սպիտակուցի ներարկումը զգալիորեն նվազեցրել է  հիվանդության ախտանիշների արտահայտվածությունը:

Մասնագետները МТ-2-ի հիմքով նոր դեղամիջոց են ստեղծել՝ TSG12: Ի տարբերություն այլ դեղամիջոցների՝ այն տոքսիկ չէ եւ ժամանակի ընթացքում իր արդյունավետությունը չի կորցնում: TSG12-ը թուլացնում է շնչառական ուղիների մկանները եւ ընդարձակում բրոնխները՝ շնչելը հեշտացնելով:

Գիտնականները համոզված են, որ նոր դեղը ասթմայով հիվանդների կյանքը կփոխի դրական ուղղությամբ:



© NEWS.am Medicine