Բժիշկները տղամարդու քթից կեսկիլոգրամանոց ուռուցք են հեռացրել (ֆոտո)

13:48   14 փետրվարի, 2018

Սանկտ Պետերբուրգի կլինիկայում կատարվել է հիվանդի քթից ահռելի ուռուցքի հեռացման վիրահատություն:

Պիրոգովի անվան կլինիկայի պետերբուրգցի բժիշկները տղամարդու քթից կեսկիլոգրամանոց ուռուցք են հեռացրել:

Քաղաքի 63-ամյա բնակչի մոտ «ռինոֆիմա» է ախտորոշվել, այսինքն՝ քթի մաշկի բարորակ ուռուցք: Այս հիվանդությունն առաջանում է մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդությունների հետեւանքով, եւ կոնկրետ դեպքում այն բավականին հեռու էր գնացել: Վիրահատության պահին ուռուցքը կես կիլոգրամ էր կշռում:

Տղամարդու համար պլաստիկ վիրահատությունը կենսականորեն անհրաժեշտ էր. փոփոխություններն առնչվում էին հիվանդի քթի մակերեսի 80 տոկոսին: Նա դժվարությամբ էր շնչում, նաեւ ուտում:

Երկարատեւ վիրահատությունը հաջող է ավարտվել. տղամարդու քթից հեռացրել են ոչ միայն նորագոյացությունը, այլ նաեւ փոխպատվաստում են կատարել: Հիվանդը դուրս է գրվել եւ իրեն լավ է զգում:



© NEWS.am Medicine