Երեւանում կկայանա Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային կոնգրեսը

10:29   21 փետրվարի, 2018

Փետրվարի 24-ից 25-ը Երեւանում, «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպվում է «Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային կոնգրես» թեմայով գիտագործնական սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ 13 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Էռնեստ Ներսիսյան, հեռ. 091-30-13-60։

 



© NEWS.am Medicine