Լաբորատոր բժիշկների համար կազմակերպվում է «Ուռուցքային մարկերներ» թեմայով դասընթաց

21:09   17 փետրվարի, 2018

Փետրվարի 26–ից  մարտի 2-ը Երեւանում, «Բլադ Սելս» բժշկական կենտրոնում Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից լաբորատոր բժիշկների համար կազմակերպվում է «Ուռուցքային մարկերներ» թեմայով դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 15 տեսական եւ 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել, հեռ․ 041-08-40-05 կամ 091-08-40-05:

 

 



© NEWS.am Medicine