Հայաստանում այսօր ավելի քան 193 հազար հաշմանդամ կա

12:51   20 փետրվարի, 2018

2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հայկաստանում հաշմանդամություն ունեցող 193,302 մարդ կա: Նրանցից 146,455-ը ստացել է անժամկետ հաշմանդամություն: Համեմատության համար՝ 2017-ի սկզբին հաշմանդամների թիվը եղել է 205,166, նրանցից 143,931-ն ունեցել է անժամկետ հաշմանդամություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Այսօրվա դրությամբ՝ հաշմանդամության առաջին կարգ ունի 9901 մարդ (2017-ին՝ 10,178), երկրորդ կարգ՝ 72,815 մարդ (2017-ին եղել է 77,954), իսկ երրորդ կարգ՝ 102,355 (2017-ին՝ 108,857):

Ինչպես նշեց Սմբատ Սաիյանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը այս ոլորտում բարեփոխումների շնորհիվ գրեթե 13 հազարով կրճատվել է:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, 2018 թվականի սկզբի տվյալներով՝ գրանցված է 8231 հաշմանդամ երեխա, մինչդեռ մեկ տարի առաջ կար 8177:

Համեմատության համար՝ 2016 թվականին Հայաստանում գրանցվել է 202,839 հաշմանդամ, նրանցից 98,458-ը՝ կին: Սա երկրի բնակչության ընդհանուր թվի 6,7 տոկոսն է:

Հաշմանդամության պաճառների գրեթե 30 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններն են, մոտ 10 տոկոսը՝ հոգեկան խանգարումները, 8-ական տոկոսը՝ չարորակ նորագոյացությունները եւ նյարդային համակարգի հիվանդությունները, 7 տոկոսը՝ էնդոկրինային հիվանդությունները:



© NEWS.am Medicine