Թբիլիսիում երեխա է մահացել կարմրուկից հետո բարդությունների հետեւանքով

15:20   20 փետրվարի, 2018

Թբիլիսիում երեխա է մահացել կարմրուկից հետո առաջացած բարդությունների հետեւանքով, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնել են Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունից, երեխային կատարել էին բոլոր անհրաժեշտ պատվաստումները, չնայած դրան, նա հիվանդացել է կարմրուկի ծանր ձեւով: Նախնական տեղեկություններով՝ երեխայի վիճակը ծանրացել է անեմիայի հետեւանքով:

Ինչպես հայտնել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն, երեխան մահացել է կարմրուկի հազվագյուտ ձեւից:

«Ցավոք, այս դեպքում առկա էր կարմրուկի հազվագյուտ, ծանր ձեւ, այսինքն՝ արյունահոսող կարմրուկ»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ մանկապարտեզում, որը հաճախում էր երեխան, ախտահանման միջոցառումներ են անցկացվել: Մի քանի օրից հետազոտությունները կավարտվեն, եւ մասնագետները կկարողանան ավելի ճշգրիտ հրահանգներ տալ:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է կարմրուկի համաճարակային բռնկում: Վերջին տեղեկություններով՝ գրանցվել է հիվանդության 268 դեպք: Մասնագետները բոլորին կոչ են անում կարմրուկ դեմ պատվաստումներ կատարել:



© NEWS.am Medicine