Դեղատոմսերով դեղերի բացթողման պատճառով Հայաստանում դեղերը կթանկանան. իրավապաշտպան

16:58   22 փետրվարի, 2018

Ղեղերը դեղատոմսերով բաց թողնելու կարգը ուժը մեջ մտնելուց հետո Հայաստանում դեղերը կթանկանան: Փետրվարի 22-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ, առաջին, պետք է վճարեն դեղ ձեռք բերելու իրավունք ստանալու համար, այսինքն՝ բժշկի խորհրդատվության համար, որ նա դեղատոմս դուրս գրի: Երկրորդ՝ դեղատները կշարունակեն դեղատոմսային դեղերն ազատ վաճառել, իսկ անհրաժեշտ դեղատոմսերը լրացուցիչ վճարով ծանոթ բժիշկներից ձեռք կբերեն, ինչը եւ կանդրադառնա դեղերի գնի վրա:

Նա նշեց, որ Վրաստանում նույնպիսի կարգ է ընդունվել դեռեւս 3 տարի առաջ, եւ հիմա վրացական դեղատները հենց այս կերպ են վարվում՝ դեղատոմսերը «գնում» են իրենց ծանոթ բժիշկներից:

«Ես կարծում եմ, որ մարդկանց հատուկ են ուղարկում բժշկական հաստատություններ, եւ հատկապես այն հաստատություններ, որոնք պահանջարկ չունեն»,- ասաց նա:

Արթուր Աթոյանը նաեւ հավելեց, որ Հայաստանում դեղագործական բիզնեսը վերահսկում են մի քանի խմբեր, որոնք իրենց անձնական շահերն են հետապնդում: Իսկ սրա ապացույցն է, նրա խոսքով, այն, որ Հայաստանում վաճառվող դեղերը քիչ արդյունավետ են: «Երբ մենք նույն դեղամիջոցներն այլ երկրներից ենք գնում, դրանց արդյունավետությունը մի քանի անգամ բարձր է»,- ասաց նա:

Իրավապաշտպանը երկրի իշխանություններին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել բուժսպասարկման որակի վրա եւ դեղերի շուկայում խիստ վերահսկողություն սահմանել:



© NEWS.am Medicine