Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

16:35   22 փետրվարի, 2018

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող եւ հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: Այս մասին հայտնում ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ցուցակները ստորեւ՝

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային դեղերի ցանկ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեմետ նյութ պարունակող դեղերի ցանկ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հորմոնային դեղերի ցանկ

Հայաստանի Հանրապետությունում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ

Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի  ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

Միաժամանակ, մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձեւերը:



© NEWS.am Medicine