ԱՀԿ մասնագետների աջակցությամբ կմշակվի Ռեֆերենս լաբորատորիայի որակի ապահովման պլան

12:58   23 փետրվարի, 2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակը, Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի եւ հսկողության ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիային շարունակական աջակցություն է տրամադրում: Այն ուղղված է  մասնավորապես` մանրէաբանական լաբորատոր ծառայություններում միջազգային ИСО 15189:2012  չափորոշիչներին համահունչ «Որակի կառավարման համակարգի» ներդրմանը:

ԱՀԿ փորձագետի առաջին աջակցող այցը կազմակերպվել է 2017 թվականի սեպտեմբերին: Այժմ մասնագետները կրկին Հայաստանում են:

Աջակցող այցերի նպատակն է Ռեֆերենս լաբորատորիայի եւ մարզային 5 մասնաճյուղերի լաբորատորիաների ղեկավար անձնակազմին ներկայացնել ԱՀԿ-ի կողմից մշակված «Լաբորատորիայի որակի աստիճանական ներդրման (Laboratory Quality Stepwise Implementation- LQSI) գործիքակազմը եւ սովորեցնել առօրյա գործընթացում այդ գործիքակազմի կիրառման սկզբունքները:

Այցի ավարտին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար անձնակազմը` ԱՀԿ-ի փորձագետի աջակցությամբ կմշակի լաբորատորիայի որակի ապահովման պլան` ելնելով նախորդ աջակցող այցի ընթացքում լաբորատորիայի կարողությունների LQSI ստուգացուցակով իրականացված գնահատման արդյունքներից:

 

 

 



© NEWS.am Medicine