ԱՄՆ-ում արձանագրվել է սալմոնելոզի բռնկում՝ թմրանյութ պարունակող դեղորայքի պատճառով

12:58   24 փետրվարի, 2018

ԱՄՆ-ում գրանցվել է սալմանոլոզի բռնկում, հիվանդացության դեպքեր են գրանցվել 20 նահանգներում։

Համաճարակաբանական հետաքննությունը ցույց է տվել, որ հիվանդացության պատճառը սալմոնելոզի հարուցիչով վարակված «Կրատոմ» բուսական դեղամիջոցն է եղել։ Այն թմրանյութ պարունակող հաբ է ու արգելված է մի քանի նահանգների տարածքում։

ԱՄՆ հիվանդությունների հսկողության կենտրոնի տվյալներով մինչեւ փետրվարի 16-ը գրանցվել է սալմոնելոզով հիվանդացության 28 դեպք Ալաբամա, Քալիֆորնիա, Կոլորադո, Ֆլորիդա, Քանզաս, Քենթուքի, Լուիզիանա, Մասաչուսեթս, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Դակոտա, Նյու Յորք, Օհայո, Օքլահոմա , Օրեգոն, Փենսիլվանիա, Հարավային Կարոլինա, Թենեսի ու Յուտա նահանգներում։

Բացի դրանից Այովայի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտնել է Այովայում ու Մինեսոթայում եւս հարյուր հիվանդների մասին։ Վարակը նրանց էր փոխանցվել վարակված աղցանի միջոցով, որը մատակարարվել էր տեղի առեւտրի ցանցեր։

 



© NEWS.am Medicine