Միրգն ու բանջարեղենն օգնում են հաղթահարել դեպրեսիան

22:09   26 փետրվարի, 2018

6 տարի շարունակ հետեւելով տարեց մարդկանց՝ ամերիկացի գիտնականները պարզել են, որ թարմ պտուղների, բանջարեղենի եւ ձավարեղենի օգտագործումը նվազեցնում է հոգեկան հիվանդության վտանգը:

Ուսումնասիրության ընթացքում մասնակիցները բաժանվել են երեք հիմնական խմբի՝ ըստ իրենց սննդակարգի համապատասխանությանը DASH դիետային (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցում), միջերկրածովյան եւ ավանդական արեւմտյան դիետաներին:

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրության արդյունքները, դեպրեսիայի առաջացման վտանգն ավելի ցածր էր այն խմբի ներկայացուցիչների մոտ, որոնք առավելապես սնվում էին DASH դիետայի շրջանակներում (մրգեր, բանջարեղեն եւ յուղազրկված սնունդ): Դեպրեսիայի առաջացման ամենաբարձր մակարդակը գրանցվել էր այն մասնակիցների մոտ, որոնց սնդակարգն ավելի շատ համապատասխանում էր կարմիր մսի մեծ պարունակությամբ արեւմտյան դիետաներին:

Գիտնականների կարծիքով՝ նրանց ուսումնասիրությունը չի ապացուցում, որ DASH դիետան հանգեցնում է հոգեկան խանգարման ռիսկի նվազեցմանը, սակայն ցույց է տալիս որոշակի փոխկապվածությունը դրանց միջեւ:

 



© NEWS.am Medicine