Աֆրիկացիները բողոքում են չինական պահպանակների փոքր չափերից

11:50   2 մարտի, 2018

Չինական պահպանակներ արտադրողը հայտարարել է, որ աֆրիկացիների բողոքներից հետո արտադրանքի չափը կմեծացնի: Այս մասին հայտնել է South China Morning Post պարբերականը:

Զիմբաբվեի առողջապահության նախարար Դեւիդ Պարիրենյատվան նշել է, որ երկրում ՄԻԱՎ ինֆեկցիան կանխելու ակտիվ արշավ է ընթանում՝ հիվանդացածների աննախադեպ մեծ քանակության պատճառով: Այս նպատակով Չինաստանից պատվիրվել է պահպանակների մեծ խմբաքանակ, սակայն տղամարդկանցից շատերը բողոքում են, որ արտադրանքն իրենց համար չափից ավելի փոքր է: Զիմբաբվեում չկա հակաբեղմնավորիչների սեփական արտադրություն, երկիրը մտել է պահպանակների խոշոր ներմուծող երկրների հնգյակի մեջ:

«Մենք կոնդոմներ ենք ներմուծում Չինաստանից, եւ մեր որոշ տղամարդիկ բողոքում են դրանց փոքր չափից»,- հայտարարել է Պարիրենյատվան երկրի մայրաքաղաք Հարարեում տեղի ունեցած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ Զիմբաբվեի մասնավոր հատվածում բարեհաջողության հարցերով Համակարգող խորհրդի նիստում: Երկրագնդում Զիմբաբվեն այս հիվանդության տարածվածության մակարդակով առաջատարն է: 2016 թվականի վերջի տվյալներով՝ երկրի 1,3 մլն քաղաքացիներ, բնակչության 10 տոկոսից ավելին վարակված է ՄԻԱ վիրուսով:

Չինական հակաբեղմնավորիչներ արտադրող ֆաբրիկայի ղեկավար Չժաո Չուանը ի պատասխան պահանջների ասել է, որ կսկսեն արտադրել նաեւ մեծ չափի պահպանակներ: Նրա խոսքով՝ ընկերությունը սկսել է հետազոտություններ անցկացնել «Զիմբաբվեից որոշ հաճախորդների տվյալների» վերաբերյալ: Չուանը նշել է, որ Չինաստանում տղամարդիկ նախընտրում են ավելի բարակ պահպանակները եւ չափի համար չեն անհանգստանում:

Չինաստանը պահպանակների առաջատար արտադրողներից մեկն է. երկրում կա պահպանակներ արտադրող մոտ 300 ֆաբրիկա, որոնք տարեկան թողարկում են մոտ 3 մլրդ արտադրանք:

Նշենք նաեւ, որ նույն թվականին թողարկված ինտերակտիվ քարտեզի համաձայն՝  Աֆրիկայի որոշ երկրներում առնանդամի գրանցված միջինվիճակագրական չափը կազմում է 17-ից մինչեւ 18 սմ, իսկ Արեւելյան Ասիայի բակիչների մոտ այն 9-ից մինչեւ 10,5 սմ է:



© NEWS.am Medicine