Ինչպե՞ս կարելի է տարբերել գրիպը մրսածությունից

12:22   4 մարտի, 2018

Մրսածությունը ու գրիպը հիվանդություններ են, որոնք ազդում են շնչառական համակարգի վրա, սակայն առաջանում են տարբեր վիրուսների հետեւանքով։ Քանի որ դրանց ախտանշաններից շատերը նման են, շատերի համար բարդ է մեկը մյուսից տարբերելը։

Մարդը, որպես կանոն, ավելի դժվար է հաղթահարում գրիպը, քան սովորական մրսածությունը։ Մրսածությունը հաճախ ուղեկցվում է հարբուխով, ու մրսածությունը հազվադեպ է լուրջ բարդացումներ ունենում՝ թոքաբորբի կամ բակտերիալ ինֆեկցիաների նման։ Մրսածության դեպքում հոսպիտալացում նույնպես հազվադեպ է պահանջվում։ Գրիպը բավականին հաճախ է հանգեցնում բարդացումների, որոնք պահանջում են ստացիոնար բուժում, հատկապես թույլ իմունիտետով մարդկանց դեպքում։

Հետեւյալ պատկերը կօգնի ավելի պատկերավոր ձեւով տեսնել գրիպի ու մրսածության ախտանշանների միջեւ տարբերությունները։



© NEWS.am Medicine