Մահացել է Արա Ասոյանը

17:52   3 մարտի, 2018

Այսօր՝ մարտի 3-ին, մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:

Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից NEWS.am Medicine-ին հաստատեցին այդ տեղեկությունը՝ հավելելով, որ Ասոյանը մահացել է ինֆարկտից, աշխատավայրում, հիվանդանոցի ընդունարանի դիմաց։

Արա Ասոյանը 65 տարեկան էր։

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ցավակցում է Արա Ասոյանի հարազատներին եւ մտերիմներին։



© NEWS.am Medicine