Քաղցկեղը հաղթած կինը ստիպված է շնչել ակնակապիճով (ֆոտո)

20:06   5 մարտի, 2018

Սմիթվիլից (Կանադա) 60-ամյա Իդա Դեսլանդեսը ահռելի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո արթնացել է աչքի փոխարեն քթանցքով: Հիմա նա ստիպված է ակնակապիճի փոխարեն շնչել, իսկ քիթ չունի:

Իդան եւ նրա 58-ամյա ամուսին Ռենդին ամուսնացած են 2000 թվականից: Հինգ տարի առաջ Իդայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, որը քթից սկսած տարածվել է նրա դեմքին: 2014 թվականի մարտին Իդային վիրահատել են: Վիրահատության ժամանակ Իդայի դեմքի ուռուցքն ամբողջությամբ դեմքը փակել էր, նա շնչառության հետ կապված խնդիրներ ուներ եւ չէր կարողանում նորմալ ուտել: Բժիշկները ստիպված էին կտրել հիվանդի քիթն ու աչքը եւ անցք բացել, որով նա կկարողանար շնչել: Դեմքի մաշկը վերականգնելու համար վիրաբույժներն օգտագործել են կնոջ մեջքի հյուսվածքները:

Իդան նարկոզից արթնացել է վիրակապված գլխով: Բժիշկները նրան անմիջապես նախազգուշացրել են բարդ որոշման մասին, որը ստիպված էին ընդունել նրա խնդրի վրա աշխատելիս: Հինգ շաբաթ հետո նա հանել է վիրակապը եւ հայելու մեջ իր արտացոլումը տեսել:

«Երբ առաջին անգամ ամուսնուս հանդիպեցի, ինձ ուժեղ եւ գեղեցիկ էի զգում: Բայց հիմա ես այլանդակ եմ,- պատմել է Իդա Դեսլանդեսը: - Ես անգամ չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ առանց ցնցվելու հայելուն նայել: Ես չեմ կարողանում արտաքնիս հետ հաշտվել»:

Ի բարեբախտություն Իդայի, Ռենդիի զգացմունքների ուժը նրան օգնում է բոլոր խնդիրները հաղթահարել: Նա կնոջը չի լքել եւ սիրուհի չի գտել:

«Ես Ռենդիին այնքան շնորհակալ եմ, որ նա իմ կյանքում կա: Ես երազում եմ նրան նորից նայել իմ 2 աչքերով»,- խոստովանել է Իդա Դեսլանդեսը:

Ռենդին անչափ վշտացած է, որ Իդայի առողջանալու պահից սկսած իրենք մեծ թվով ընկերների են կորցրել: Նրանք, ովքեր մինչեւ հիմա նրանց հետ են մնացել, չեն կարողանում ուտել, երբ Իդայի կողքին են լինում: Անցորդները նրան կասկածանքով են նայում, հայացքներ են փոխանակում եւ իրար հետ քչփչում, ինչը կնոջն անչափ վշտացնում է:

Իդայի վաղեմի ընկերուհիներից Շարոն Ուիլյամսոնը փորձում է բարեգործական էջի միջոցով Իդայի համար փող հավաքել հետագա պլաստիկ վիրահատությունների համար: Նրանք արդեն անհրաժեշտ 20 հազարից 9 հազար դոլար հավաքել են:



© NEWS.am Medicine