Գիտնականներն աշխատում են շագանակագեղձի քաղցկեղի դեմ նոր միջոցի ստեղծման ուղղությամբ

22:38   8 մարտի, 2018

Queen’s University Belfast-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պատվաստանյութ են մշակել, որը կարող է տղամարդկանց պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից:

Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկն է: Նոր պատվաստանյութը, որը մշակում են բրիտանացի գիտնականները, ուռուցքին թույլ չի տալիս զարգանալ եւ կարող է օգնել արդեն ախտորոշված հիվանդության բուժմանը:

Պատվաստանյութի հիմքում ՌՆԹ մոլեկուլներն են, որոնք իմունային համակարգին օգնում են տարբերակել քաղցկեղային բջիջները եւ դրանց որս սկսել: Դրա համար անհրաժեշտ է, որ ՌՆԹ-ն թափանցի իմունային բջիջների կորիզի մեջ: Նախկինում ՌՆԹ-ի հիմքով դեղերի օգտագործումը դժվարանում էր, քանի որ ներերակային ներարկման դեպքում այս մոլեկուլները արագ տարածվում էին օրգանիզմում եւ իմունային համակարգի բջիջներին չէին հասնում:

Փորձագետներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութը նաեւ հասցնելու նոր միջոց. նրանք օգտագործել են ոչ մեծ քառակուսի սպեղանի, որի մի կողմում տեղադրվել են 360-ից ավելի միկրոասեղներ: Փոքր չափերի շնորհիվ սարքը հեշտ էր ամրացնել, իսկ միկրոասեղներն առանց դժվարության հաղթահարել են մաշկի եղջերաշերտը եւ պատվաստանյութը հասցրել անմիջաբար իմունային բջիջներին:

Գիտնականները ծրագրում են նոր միջոցի փորձարկումները շարունակել մկների վրա, իսկ ապագայում՝ նաեւ մարդկանց:



© NEWS.am Medicine