Ինչո՞ւ է ասբեստը թոքերի քաղցկեղ հարուցում

18:15   10 մարտի, 2018

Օնկոլոգիական հիվանդությունների հետ ասբեստի կապի մասին հայտնի է արդեն կես դար։ Սակայն միայն այժմ՝ գիտնականների միջազգային խմբի աշխատանքի շնորհիվ հայտնի է  դարձել այդ նյութի վտանգի պատճառտ։ Հետազոտության մասին հանգամանալից գրել է Oncogene հանդեսը։

Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի, Ժնեւի, Ցյուրիխի եւ Տորոնտոյի համալսարանական հիվանդանոցների հետազոտողները պարզել են, որ ասբեստն ինքն իրեն թոքերի քաղցկեղի անմիջական պատճառը չէ։

Սակայն ասբեստի թելերը  ներթափանցում են մեզոթելիումի՝ ներքին օրգանները պատող բջջային շերտի մեջ։ Լիմֆատիկ համակարգը ի վիճակի չի լինում վերացնել երկար եւ սուր թելերը։ Բորբոքված հյուսվածքները վերքերի բուժման ազդակներ են տալիս, դա միաժամանակ բջիջների արագացված տրոհում եւ ուռուցքների առաջացում է  հարուցում։ Բացի այդ, գիտնականները ՌՆԹ-ում մուտացիաների աճ են գրանցել։ Օրգանիզմի հյուսվածքներում ասբեստի առկայության հետեւանքը լինում է իմունային ռեակցիայի ճնշումը, այսպիսով չարորակ բջիջները անհրաժեշտ կերպով չեն ոչնչացվում եւ քաղցկեղ է զարգանում։

 



© NEWS.am Medicine