Սեքս բլոգերը հայտնել է պզուկների դեմ պայքարի օրիգինալ միջոցի մասին

23:40   14 մարտի, 2018

Նիգերիայից սեքս բլոգեր Անջելա Նվոսուն հանգել է այն եզրակացության, որ կանայք կարող են որպես դեմքը պզուկներից մաքրելու միջոց օգտագործել իրենց ամուսինների սերմնահեղուկը: Այս մասին հայտնում է Metro-ն:

Աղջիկը խորհուրդ է տվել օրալ սեքսից հետո զուգընկերոջ սերմնահեղուկի որոշակի քանակություն վերցնել եւ դեմքին քսել: Հայտնի բլոգերի խոսքով, որը 50 հազարից ավելի բաժանորդ ունի, այսպիսի գործողությունից հետո պզուկներն արագ անհետանում են:

Մասնագետները հաստատել են, որ սեմնահեղուկում իսկապես օգտակար նյութեր կան: Մասնավորապես՝ պրոտեոլիտիկ ֆերմենտներն արագացնում են մեռուկացած մաշկի թեփոտման պրոցեսը, իսկ միզանյութը, ցինկային միացությունները եւ ամինաթթուները օժտված են մարդու մաշկի վերականգնողական էֆեկտով:

Արժի նշել, որ սա առաջին օրիգինալ խորհուրդը չէ, որով Նվոսուն կիսվում է իր սեքս բլոգում: Վերջերս նա պատմել էր, որ կանայք սեքսից առաջ պետք է վարունգ օգտագործեն, որպեսզի հեշտոցը հովացնեն:



© NEWS.am Medicine